Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-03-24-ից մինչև 2020-04-02։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 192. Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում

գործել է մինչև 2020-04-02Բացել ARLIS-ում

Հոդված 192. Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում

1. Գույքը կամ գույքային իրավունքները, գույքի, նրա չափի մասին տեղեկությունները, գույքի գտնվելու վայրի կամ այլ տեղեկություններ թաքցնելը, գույքն առանց օրինական հիմքի ուրիշի տիրապետմանը հանձնելը, գույքը ոչնչացնելը կամ ակնհայտ անշահավետ պայմաններով օտարելը, ինչպես նաև պարտապանի տնտեսական գործունեությունն արտացոլող հաշվապահական և այլ փաստաթղթեր թաքցնելը, ոչնչացնելը, կեղծելը, եթե այդ գործողությունները կատարվել են պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

2. Պարտապանի փաստացի անվճարունակության մասին իմացող պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանձին պարտատերերի գույքային պահանջներին ապօրինի բավարարում տալը՝ ակնհայտորեն ի վնաս այլ պարտատերերի, հավասարապես՝ պարտատիրոջ կողմից նման բավարարումն ընդունելը, եթե վերջինս տեղյակ էր սնանկ պարտապանի կողմից ի վնաս այլ պարտատերերի իրեն տրված նախապատվության մասին, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքի 192-րդ, 193-րդ, 194-րդ, 196-րդ, 197-րդ, 198-րդ և 199-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(192-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., լրաց. 10.06.09 ՀՕ-149-Ն)

(192-րդ հոդվածը 12.12.19 ՀՕ-295-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխություններն ուժի մեջ կմտնի 15.04.2020 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։