Հոդված 184. Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով
Հոդված 184. Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով
1. Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա: