Գլուխ 25 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 258.1. Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը
Հոդված 258.1. Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը
Խմբային այնպիսի ապօրինի գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, այն է` առաջացրել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կապի կազմակերպությունների կամ տրանսպորտի աշխատանքի խանգարում և զուգորդված են իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին բացահայտորեն չհնազանդվելու հետ, եթե բացակայում են ավելի ծանր հանցագործության հատկանիշներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
(258.1հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն)