Հոդված 252. Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը
Հոդված 252. Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունը փոփոխելը կամ դրանցում սուտ տեղեկատվություն մտցնելը՝ ուրիշի գույքը հափշտակելու հատկանիշների բացակայության դեպքում, կամ խաբեության կամ վստահությունը չարաշահելու ճանապարհով գույքային վնաս պատճառելը, որն առաջացրել է զգալի վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է համակարգչային համակարգ կամ ցանց առանց թույլտվության մուտք գործելով (ներթափանցելով),
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: