Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-19-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 50. Հիմնական և լրացուցիչ պատիժները

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 50. Հիմնական և լրացուցիչ պատիժները

1. Հանրային աշխատանքները, ուղղիչ աշխատանքները, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:

2. Տուգանքը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում են և որպես հիմնական, և որպես լրացուցիչ պատիժներ:

3. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, ինչպես նաև գույքի բռնագրավումը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:

4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:

5. Տուգանքը, գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։