ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 17 · ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 136. Վիրավորանքը
Հոդված 136. Վիրավորանքը
1. Վիրավորանքը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
(136-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)