ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 11 · ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 72. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում
Հոդված 72. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում
1. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
2. Այլ տեսակի հանցանք կատարած անձը, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատվում է միայն սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում: