Հոդված 358. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը
Հոդված 358. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը
1. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) զենք գործադրելով,
3) առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ պատճառելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:
(358-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն)