Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-30-ից մինչև 2013-09-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-09-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

գործել է մինչև 2013-09-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝

1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

3) կատարվել են անչափահասի նկատմամբ,

4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

5) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

(139-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։