Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 332.4-րդ հոդվածով.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 332.4-րդ հոդվածով.
«Հոդված 332.4. Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը
1. Դատավորների որակավորման քննության հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
2. Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննությունների հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»: