ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2022 թվականի N 1038-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 1-ին մասով և 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով` 241,897.5 հազ. դրամի չափով` համաձայն N 5 հավելվածի.
2) տրամադրվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի սենյակների թիվը, 1-սենյականոցի համար` 45 քառ. մետր, 2-սենյականոցի համար՝ 55 քառ. մետր, 3-սենյականոցի համար՝ 65 քառ. մետր, 4-սենյականոցի համար՝ 75 քառ. մետր, 5-սենյականոցի համար՝ 85 քառ. մետր ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022 թվականի ապրիլին ձևավորված շուկայական գինը՝ 248.1 հազ. դրամ:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վկայագրերը տրամադրվում են շահառուներին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի կողմից ծանուցումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում՝ վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա.
2) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նախատեսված աջակցության պայմանագրում որպես պարտադիր պայման է ամրագրվում՝
ա․ շահառուների կողմից իրենց 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տան քանդումը` աջակցություն ստացողի միջոցների հաշվին` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում,
բ․ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որի համար քաղաքացին դիմում է ներկայացնում ոչ ուշ, քան վթարային տունը քանդելուց հետո մեկամսյա ժամկետում.
4) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
5) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
6) սույն կետի 3-րդ ենթակետի պայմանները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին դիմում չներկայացրած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ վկայագիր ստացած, սակայն սույն կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման շրջանակներում պետական աջակցության տրամադրումը համարվում է դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը.
8) տրամադրվող վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին։
(3-րդ կետը փոփ. 29.09.22 N 1490-Ն)
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարին շահառուի կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի աշխատանքների իրականացումից հետո՝ սահմանված կարգով փոփոխել շահառու սեփականատերերի հողամասերի նպատակային նշանակությունը` բնակավայրերի բնակելի կառուցապատման (տնամերձ) հողամասերը փոխադրելով գյուղատնտեսական նշանակության (բազմամյա տնկարկների կամ վարելահողերի) կատեգորիայի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
07.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԹՎՈՎ 15 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ (ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ, ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ)
NN ը/կ Համայնքը (բնակավայր) Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը Վթարային բնակելի տների հասցեները Ծննդյան տարեթիվը Անձնագրային տվյալները Հասանելիք բնակարանների սենյակների թիվը Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը
(հազ. դրամ)
1. Ողջաբերդ Իսրայելյան Տիգրան Սարգսի 4-րդ փողոց, 28 տուն 1958 AN0464709 2 13,645,500.0
2. Մուրադյան Գայանե Վաչիկի 5-րդ փողոց, 90 տուն 1965 AN0244402 1 11,164,500.0
3. Գրիգորյան Գրիգոր Շավարշի 1-ին փողոց, 17 տուն 1939 AN0299694 3 16,126,500.0
4. Մելքոնյան Փերուշա Միսակի 8-րդ փողոց, 7-րդ տուն 1942 AV0387414 4 18,607,500.0
5. Գալստյան Ռիմա Արամայիսի 8-րդ փողոց, 13 տուն 1954 AN0498934 5 21,088,500.0
6. Համբարձումյան Հենրիկ Հովհաննեսի 8-րդ փողոց, 2-րդ տուն 1935 AN0267933 4 18,607,500.0
7. Բուդաղյան Զվարդ Անդրանիկի 1-ին փողոց, 29 տուն 1946 AM0891435 4 18,607,500.0
8. Փոթոյան Արման Էդիկի 5-րդ փողոց, 50 տուն 1977 AR0378733 1 11,164,500.0
9. Միքայելյան Նշան Անուշավանի 5-րդ փողոց, 52 տուն 1964 BA3512550 1 11,164,500.0
10. Մարկոսյան
Մարգարիտ
Հովհաննեսի 7-րդ փողոց, 25 տուն 1986 AS0313798 3 16,126,500.0
11. Շահբազյան Թամար Համազասպի 3-րդ փողոց, 1-ին տուն 1965 AM0908930 2 13,645,500.0
12. Առաքելյան Բագրատ Մաքսիմի 7-րդ փողոց, 39 տուն 1961 009500729 3 16,126,500.0
13. Իսրաելյան Հայրիկ Սուրենի 5-րդ փողոց, 31 տուն 1969 009061557 3 16,126,500.0
14. Ղազարյան Գևորիկ Կնյազի 1-ին փողոց, 14 տուն 1978 AS0401837 4 18,607,500.0
15. Էդիկ Սևոյան Համլետի 4-րդ փողոց, 1-ին տուն 1979 AU0278193 5 21,088,500.0
ԸՆԴԱՄԵՆԸ 241,897,500.0
(հավելվածը փոփ. 29.09.22 N 1490-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
07.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2022 թվական: