ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2018 թվականի թիվ 75 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՄ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված` Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ներկայացնելով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի
մայիսի 10-ի թիվ 75 որոշմամբ
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ներկայացնելով
Արտադրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդ փաստաթղթի մասին տեղեկություններ Ծանոթագրություն
1 2 3 4
1. Հանքային ջրեր՝ սեղանի բնական 2201 10-ից համապատասխանության հայտարարագիր
2. բնական հանքային ջրեր՝ սեղանի բուժիչ 2201 10-ից պետական գրանցման մասին վկայական կամ պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում պետական գրանցման մասին տեղեկություններ (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն*) բավարար է և համապատասխանության հայտարարագիրը ներկայացնել չի պահանջվում
3. Հանքային ջրեր՝ բուժիչ բնական 2201 10-ից պետական գրանցման մասին վկայական կամ պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում պետական գրանցման մասին տեղեկություններ (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն*) բավարար է և համապատասխանության հայտարարագիրը ներկայացնել չի պահանջվում
4. Տեսակախառնած խմելու ջրեր 2201 90 000 0-ից համապատասխանության հայտարարագիր
5. Մշակված խմելու ջրեր 2201 90 000 0-ից համապատասխանության հայտարարագիր
6. Բնական խմելու ջրեր 2201 90 000 0-ից համապատասխանության հայտարարագիր
7. Խմելու ջրեր` մանկական սննդի համար 2201 90 000 0-ից պետական գրանցման մասին վկայական կամ պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում պետական գրանցման մասին տեղեկություններ (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն*) բավարար է և համապատասխանության հայտարարագիրը ներկայացնել չի պահանջվում
8. Արհեստականորեն
հանքայնացված խմելու ջրեր 2201 10 900 0-ից համապատասխանության հայտարարագիր
—————————
* Մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրի վարմանը վերաբերող մասով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգը գործողության մեջ դնելու օրվանից:
Ծանոթագրություն՝ 1. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է օգտվել ինչպես արտադրանքի անվանումից, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից:
2. «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների` մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է (հաշվի առնելով սույն ցանկի 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող` փաթեթավորված խմելու ջրի համար (ներառյալ բնական հանքային ջուրը) և չի կիրառվում խմելու համար չնախատեսված բնական հանքային ջրի, արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչությանն ապահովելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից օգտագործվող խմելու ջրի, կենտրոնացված և ապակենտրոնացված ջրամատակարարման միջոցով բնակչությանն ապահովելու համար օգտագործվող խմելու ջրի համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: