Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2018 թվականի թիվ 84 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում փոխադարձ առևտրի հարկման մասով պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 4-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Բելառուսի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքից Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և Բելառուսի Հանրապետության հարկային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի 1.2.1 ենթակետում նշված՝ դրանց համանման ապրանքների նկատմամբ ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի կիրառման դեպքում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 72-րդ հոդվածի 5-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին՝ Բելառուսի Հանրապետության տարածքում դրանց իրացման դեպքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։