ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 491-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 618-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» ծրագրի մասին» N 618-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2,400,000,000 դրամ» բառերը փոխարինել «3,052,665,280 դրամ» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
08.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 491-Ա որոշման
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հոկտեմբերի 10-ի N 618-Ա
որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:
Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և
ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել վերջիններիս աշխատանքային պայմանները:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի,
տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 3.052.665.280 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:
1. Հողային աշխատանքներ և քանդման աշխատանքներ - 62.288.480 դրամ:
2. Հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ - 834.408.690 դրամ:
3. Շենքի տանիքային աշխատանքներ - 287.858.360 դրամ:
4. Շենքի ինժեներական ցանցեր և հարդարման աշխատանքներ - 479.471.570 դրամ:
5. Հարդարում, դուռ, պատուհան և վերելակ - 456.650.400 դրամ:
6. Տարածքի բարեկարգում և հարակից կառույցների վերակառուցում - 181.987.780 դրամ:
7. Շենքի կահավորում - 350.000.000 դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.00 դրամ:
1․Պղինձ տանիքի համար - 122․255․080 դրամ
2․Օդափոխության սարքավորումներ - 101․420․520 դրամ 3․ Ամրան - 146․001․300 դրամ
4․Վերելակ - 30․323․100 դրամ
Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում վարչական շենքի կառուցում:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 3.052.665.280 ՀՀ դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.000 դրամ:
Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և
այլ կազմակերպությունների հետ չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի
N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
08.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ