ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի թիվ 68 քաղ. Մոսկվա
«2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի թիվ քաղ.
2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ կազմակերպել՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների անցկացման աշխատանքները.
հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների անցկացման կազմակերպական կոմիտեի կազմը և ապահովել այդ կազմակերպական կոմիտեի գործունեությունը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական միջկառավարական
խորհրդի 20 թվականի « » կարգադրությամբ
ԾՐԱԳԻՐ
2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների
Միջոցառման անվանումը Իրագործման ժամկետը
1. Առավել ակտիվ փորձագետների և լրագրողների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պաշտոնատար անձանց համար հոբելյանական խորհրդանիշով հուշանվերների գնում 2019 թվականի հունվար-ապրիլ
2. «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ
3. Եվրասիական տնտեսական միության մասին ֆիլմի նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամների մասնակցությամբ` ներառյալ Եվրասիական տնտեսական միության նախկին պաշտոնատար անձինք 2019 թվականի հունվար-ապրիլ
4. Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունքներին և հեռանկարներին նվիրված 5 անիմացիոն տեսահոլովակների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ
5. Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին դասախոսություններով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար ուսումնական հաստատություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց ելույթների կազմակերպում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
6. Զանգվածային լրատվության դաշնային միջոցներում հոդվածների հրապարակում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար հեռուստատեսային ալիքների և ռադիոկայանների ռեյտինգային տեղեկատվական կամ բանավեճային ծրագրերում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքների ու նվաճումների մասին սյուժեների նախապատրաստում: «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրագործմանը նվիրված հաղորդաշարի կազմակերպում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
7. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և միջազգային օդանավակայաններում ու Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի մուտքի կետերում «Բարի գալուստ Եվրասիական տնտեսական միություն» պլակատների տեղադրում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
8. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և գովազդային վահանակների (բիլբորդների) վրա «Եվրասիական տնտեսական միության 5-րդ տարեդարձ» գովազդի տեղադրում 2019 թվականի հունվար-հունիս
9. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և տրանսպորտի վրա գովազդի զետեղում 2019 թվականի հունվար-հունիս
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ստեղծմանը նվիրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցությամբ 2019 թվականի մայիս
11. Մասնակցություն Եվրասիական Մեդիա ֆորում-2019-ին 2019 թվականի մայիս
12. Եվրասիական նախագծի 25-ամյակին և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված հուշախորհրդանիշի տեղադրման կազմակերպում 2019 թվականի հունվար-մայիս
13. «Եվրասիական նախագծի 25-րդ տարեդարձ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ տարեդարձ» փոստային հուշանամականիշի բացթողում և մարում 2019 թվականի հունվար-մայիս
14. Մասնակցություն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում-2019-ին 2019 թվականի մայիս-հունիս
15. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղերի անցկացման համար 2019 թվականի մայիս-հուլիս
16. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ ՈւՀԱ-ի խաղերի անցկացման համար 2019 թվականի մայիս-սեպտեմբեր
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի անունից դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար պաշտոնական ընդունելության կազմակերպում 2019 թվականի հունիս
18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սպարտակիադա 2019 թվականի հունիս
19. Մասնակցություն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված ամառային դիվանագիտական խաղերին 2019 թվականի օգոստոս
20. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների խոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից թողարկվող տպագիր արտադրանքի մատակարարում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շենքերում էքսկուրսիայի կազմակերպում 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր
22. «Եվրասիական տնտեսական միության հնգամյակի արդյունքները» գիտագործնական համաժողովի անցկացում՝ 100 հոգու համար նախատեսված ճաշի և 3 «սուրճի ընդմիջումների» կազմակերպմամբ 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր
23. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված՝ բիլիարդի միջազգային մրցախաղի կազմակերպման համար 2019 թվականի դեկտեմբեր
24. Սոցիալական ցանցերում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական էջերի համար նոր շապիկների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: