Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2018 թվականի թիվ 91 քաղ. Աստանա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետին, 260-րդ հոդվածի 11-րդ կետին, 266-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 1 հավելվածի 2-րդ կետում «2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 1 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 50 կգ-ը. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 750 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 35 կգ-ը. 2021 թվականի հունվարի 1-ից արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը» բառերը փոխարինել «2019 թվականի հունվարի 1-ից արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը» բառերով:

2. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ կետում «2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 1 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 50 կգ-ը. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 750 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 35 կգ-ը. 2021 թվականի հունվարի 1-ից արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը» բառերը փոխարինել «2019 թվականի հունվարի 1-ից արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։