ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1053-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 14-րդ, 16-րդ հոդվածներով և 241–ին հոդվածի 1-ին մասով, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված և կոմիտեի տնօրինությանը հանձնված 55 անվանում հիմնական միջոցները, որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի հունիսի 6-ի (գնահատման պահ) դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 2,955.7 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր.
4) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված մասնավորեցման մասին պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
14.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 14-ի N 1053-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ՝ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափի միավորը Քանակը Գնահատված շուկայական
արժեքը (դրամ)
1. Մահճակալի պահարան հատ 50 12,638.0
2. Մոնիթոր՝ մոր և պտղի համար MMP-01 հատ 1 2,004.0
3. Ֆետալ մոնիթոր Brattle-101 հատ 1 3,028.0
4. Բժշկական ինետոր՝ ագիոգրաֆիայի համար հատ 1 3,565.0
5. Ջերմավիզր Ռադուգա Z/N 8801021 հատ 1 11,436.0
6. Մոնիթոր՝ Ռետ GDR VNT 91-41 հատ 1 2,955.0
7. Ապարատ Կոլին SGC 014001 հատ 4 204,995.0
8. Մոնիթոր Պոսկարդ M 1351A հատ 1 2,849.0
9. Էլեկտրամամոգրաֆ EMG EES-12 հատ 1 3,879.0
10. Ֆրանսիական վարագույր՝ կախիչով հատ 16 8,008.0
11. Դիալեզի ապարատ GOSPEL հատ 5 1,850,000.0
12. Լվացքի մեքենա Bosch հատ 1 3,471.0
13. Օդի կոմպրեսոր Մոտկա NOVALR հատ 1 22,200.0
14. Թթվածնի գեներատոր NOVALR հատ 1 22,200.0
15. Բարձր ճնշման կոմպրեսոր 2PS2B-85 հատ 1 22,200.0
16. Միկրոանալիզատոր ԱՊ-215 հատ 1 3,567.0
17. Անալիզատոր-մոդել AN SA 1400 հատ 1 22,200.0
18. Սարքավորում 10-տեղանոց հատ 1 37.0
19. Բոգի կոմպրեսոր և զտման ֆիլտր BOGE S15 հատ 1 9,280.0
20. Նևրոլոգիական սարքավորում Դանտեկ հատ 1 17,511.0
21. Ապարատ Digiflame հատ 1 34,166.0
22. Արհեստական երիկամի ապարատ Drake vilok հատ 2 148,000.0
23. Արտրոսկոպիկ ուսումնական կոմպլեկտ հատ 1 15,910.0
24. Արհեստական երիկամի ապարատ Bakster հատ 1 66,026.0
25. Հարիչ հատ 1 36,178.0
26. Ապարատ ԷԿԳ (արտ.) հատ 1 14,236.0
27. Ապարատ ԷԿԳ (ԱՄՆ) հատ 1 12,527.0
28. Լազերային մոդել 250Z հատ 1 5,298.0
29. Էնդոմկրատներ հատ 12 7,541.0
30. NKTM-40010/04՝ յուղով հատ 1 6,038.0
31. Էլեկտրասրտագրիչ EKTS-01 հատ 3 4,829.0
32. Սրտամոնիթոր SM-4211S հատ 2 10,597.0
33. Անզգայացման ապարատ հատ 1 20,809.0
34. Ֆիկսացիայի ապարատ հատ 2 5,954.0
35. Տրոկարների հավաքածու հատ 12 6,690.0
36. Արհեստական երիկամի ապարատ Bakster հատ 5 60,297.0
37. Բաջի ապարատ HL-1200 հատ 1 9,620.0
38. Մոնիթորային համակարգ հատ 1 27,478.0
39. Ռենտգեն ապարատ RUM-20 հատ 2 13,436.0
40. Ապարատ EDR-750-15 հատ 1 22,658.0
41. Վիրաբուժական մոնիթոր հատ 1 7,109.0
42. Ապարատ Էնդոտոմ հատ 3 6,284.0
43. Ապարատ Ռոմանտիկա հատ 1 9,223.0
44. ՊՎԷՄ Էլեկտրոնիկա հատ 1 4,584.0
45. Ուրետրական համակարգ-սեղանիկ հատ 1 34,166.0
46. Ռենտգեն ապարատ TURD-800 հատ 1 36,884.0
47. Սպեկտաֆոտոմետր Becman հատ 1 8,454.0
48. Մոնիթոր հատ 1 3,623.0
49. Էլեկտրաէնցեֆալոգրաֆ հատ 1 21,134.0
50. Անալիզատոր հունգարական հատ 1 2,702.0
51. Ապարատ սորբտիոն հատ 2 7,514.0
52. ESK կրոսպեկտ 400E հատ 1 23,871.0
53. Ռենտգեն ապարատ մամոգրաֆ հատ 1 15,272.0
54. Ռենտգեն ապարատ EOP հատ 1 15,910.0
55. Համակարգիչ VM հատ 1 2,648.0
ԸՆԴԱՄԵՆԸ 161 2,955,689.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ