Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 514-Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 76,841,139 դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2022 թվականի հունիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում՝ 76,841,139 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 514-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

««ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերանորոգել «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի 120

սաների առօրյան կազմակերպելու համար:

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը Վայրը՝ ՀՀ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, շենք 5

Բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 76,841,139 դրամ

7. Բարեգործություն ստացողը «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է

Հատակների և պատերի ծածկույթի, դռների և պատուհանների, տանիքի ծածկի քանդման աշխատանքներ

Մասնաշենքերը կապող միջանցքի պատերի և տանիքի կառուցում

2-րդ մասնաշենքում միջնապատերի կառուցում

Դռների և պատուհանների տեղադրում

Աստիճանների մետաղական բռնաձողերի տեղադրում և ներկում

Նոր հատակների կառուցում,

Գոյություն ունեցող փայտե հատակների նորոգում, հղկում և լաքապատում

Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ

Ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, էլեկտրոմոնտաժային և հակահրդեհային ահազանգման համակարգերի մոնտաժում

Բյուջե՝ 76,841,139 դրամ

Ժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացում - 76,841,139 դրամ։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։