Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

. Օրենքի 65-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «զինծառայողները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված սպայական կազմի զինծառայողների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և զինծառայողի (նախկին զինծառայողի) միջև անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու միջոցով: Սույն օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով սահմանված այլ հիմքերով ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու, ինչպես նաև սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգ տեղափոխվելու դեպքերի, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված, և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը: Կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընտանիքի անդամներին: Սույն մասով սահմանված պայմանները ենթակա են ներառման զինծառայողի հետ կնքվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում: Սույն մասով սահմանված բնակարանների ձեռքբերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատրաստի բնակարանների գնման միջոցով:».

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված բնակարանային ապահովության իրավունքը չի տարածվում սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված բնակարանային ապահովության իրավունքից օգտված սպայական կազմի զինծառայողների կամ նրանց ընտանիքների վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։