ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2019 թվականի թիվ 132 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 1-ԻՆ ԲԱԺՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ)
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փոփոխություններ կատարել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկում, որոնց համար Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնով սահմանվել են միասնական սանիտարական պահանջներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի համաձայն) ՝ հավելվածի համաձայն:
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել սահմանված կարգով փոփոխությունների կատարումը «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011)՝ գլիցիդոլի և 3-մոնոքլորպրոպանդիոլի վերահաշվարկով ճարպաթթուների գլիցիդիլային եթերների թույլատրելի մակարդակների սահմանման մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2019 թվականի օգոստոսի 6-ի
թիվ 132 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց համար Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնով սահմանվել են միասնական սանիտարական պահանջներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի համաձայն)
1. 7.1 կետում՝
1-ին վանդակում արտադրանքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «7.1. Բուսական յուղեր, որոնք նախատեսված են մարդու կողմից սննդի մեջ անմիջական օգտագործման համար և որպես պարենային (սննդային) հումք».
լրացնել հետևյալ դիրքով՝
Ցուցանիշները Թույլատրելի մակարդակները,
մգ / կգ, ոչ ավելի Ծանոթագրություններ
Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով 1,0
2. 9.1 կետը լրացնել հետևյալ դիրքով՝
Ցուցանիշները Թույլատրելի մակարդակները,
մգ / կգ, ոչ ավելի Ծանոթագրություններ
3-մոնոքլորպրոպանդիոլներ 0,02 բուսական սպիտակուցների հիդրոլիզատների, սոյայի սոուսի համար
3. 12.1.1 կետի 2-րդ ենթակետը «Մանրէաբանական ցուցանիշներ» ցուցանիշից առաջ լրացնել հետևյալ դիրքով՝
Ցուցանիշները Թույլատրելի մակարդակները,
մգ / կգ, ոչ ավելի Ծանոթագրություններ
Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով 0,05 ոչ կաթնային ճարպեր պարունակող չոր մթերքների համար
0,006 ոչ կաթնային ճարպեր պարունակող հեղուկ մթերքների համար
4. 12.1.2 կետի 2-րդ ենթակետի առաջին վանդակում թունավոր տարրերին, հակաբիոտիկներին, միկոտոքսիններին, թունաքիմիկատներին, մելամինին, դիօքսիններին վերաբերող դիրքը լրացնել «, գլիցիդիլային եթերներ՝ գլիցիդոլի վերահաշվարկով» բառերով:
5. 14.1 կետի 2-րդ ենթակետը, 14.2 կետի 2-րդ ենթակետը, 14.5 կետի 2-րդ ենթակետը, 14.6 կետի 2-րդ ենթակետը և 16-րդ ենթաբաժնի 2-րդ ենթակետը «Մանրէաբանական ցուցանիշներ» ցուցանիշից առաջ լրացնել հետևյալ դիրքով՝
Ցուցանիշները Թույլատրելի մակարդակները,
մգ / կգ, ոչ ավելի Ծանոթագրություններ
Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով 0,006 ոչ կաթնային ճարպեր պարունակող մթերքների համար
6. 18.7 կետը լրացնել հետևյալ դիրքով՝
Ցուցանիշները Թույլատրելի մակարդակները,
մգ / կգ, ոչ ավելի Ծանոթագրություններ
Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝
գլիցիդոլի վերահաշվարկով 0,5
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: