Հոդված 4. Օրենսգրքի 419-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 419-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:».
2) 10-րդ մասի «վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու» բառերը փոխարինել «վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու» բառերով.
3) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»: