Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «ծավալը» բառից հետո լրացնել «(հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Բնօգտագործման վճար վճարողների կողմից մակերևութային ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման ծավալները և Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»։