Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում`

ա) 5-րդ կետի 5.4-րդ և 5.6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5.4 կյանքի ապահովագրության
իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով»
«5.6 ապահովագրական բրոքերային
գործունեության համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».
բ) 5-րդ կետը 5.4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4.1 -րդ ենթակետով`
«5.4.1 ոչ կյանքի ապահովագրության
իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով»: