Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 18/7-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602395

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թ.

ք. Երևան N 27/2-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 18/7-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու, պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 18/7-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ընտրանքային կարգով ստուգելիս` պաշտոնաթերթիկում և անձը հաստատող փաստաթղթում մնացած բոլոր տվյալների համապատասխանության պարագայում, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում քաղաքացու հայրանվան բացակայության դեպքում հայրանունը չի ստուգվում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։