Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 872-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունումը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

27.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։