Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 Թ. ՄԱՐՏԻ 14-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-05-29-ից մինչև 2022-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-07-02Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մայիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603157

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2003 թ.

ք. Երևան N 116-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 Թ. ՄԱՐՏԻ 14-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 51-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի N 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման վերնագրում և 1-ին կետում «ընտրությունների» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի N 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

ա) 1-ին կետում «քաղաքացիների ընտրական» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:

բ) 2-րդ և 3-րդ կետերում «ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:

գ) 2-րդ կետում «ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության» բառերը:

դ) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ)» ենթակետով՝

«գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հանրաքվեի քվեարկության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը»:

ե) 17-րդ կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:

զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը լրացնել նոր «18.1» կետով՝

«18.1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները, կազմում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով»:

է) 19-րդ կետում «Ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության արդյունքների» բառերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։