Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մայիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603159

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2003 թ.

ք. Երևան N 117-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 10-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի N 18/6-Ն «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման վերնագրում և 1-ին կետում «ընտրությունների» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի N 18/6-Ն «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

ա) 1-ին կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:

բ) 2-րդ կետում «Ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը, իսկ «ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին» բառերը:

գ) 7-րդ կետում «անհրաժեշտ ընտրական» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի վերաբերյալ» բառերը:

դ) 9-րդ կետում «նյութերը» բառից հետո լրացնել «հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը» բառերը:

ե) 10-րդ և 11-րդ կետերում «վայրերում» բառերից հետո լրացնել «ընտրությունների և /կամ/ հանրաքվեի» բառերը:

զ) 11-րդ կետում «ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության վերաբերյալ» բառերը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։