Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-03-26-ից մինչև 2024-07-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-07-11Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 125 քաղ. Սանկտ-Պետերբուրգ

ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 125 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց մասով սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ ժամանակավոր ներմուծման սահմանային ժամկետներից առավել երկարատև ժամկետներ, լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ դիրքով՝

«19. Ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901

20 100 0 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն

ապրանքների կատեգորիաների

ցանկի 11-րդ կետում, որոնց

ժամանակավոր գտնվելը օգտագործելը Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածքում, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման Առանց ներմուծման մաքսատուրքերի,

հարկերի վճարման ժամանակավոր գտնվելու

և օգտագործելու ժամկետով՝ Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017

թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 11-րդ կետին համապատասխան, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործելը

Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածքում, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործելը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

«11. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 20 100 0 ծածկագիր), որոնք, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, թույլատրված է օգտագործել Հյուսիսային ծովային ուղու ջրատարածքում նշված նավերի վրա բեռնված (վերաբեռնված) և մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում բեռնաթափման կամ վերաբեռնման առաջին կետը փոխադրվող բնական զազի (այդ թվում՝ հեղուկացված վիճակում), գազային կոնդենսատի փոխադրումների ժամանակ՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2043 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ ժամանակահատվածում դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման նշված ծովային նավերի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու սահմանային ժամկետը կազմում է 3 տարի՝ դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։