Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-06-12-ից մինչև 2005-08-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-08-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մայիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մայիսի 2003 թ.

ք. Երևան N 132-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2003 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-412 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 31-Ն որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել նոր «6-8» կետերով` հետևյալ խմբագրությամբ`

«6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ վստահված անձ (այսուհետ` վստահված անձ):

7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, վստահված անձի անունը, ազգանունը և ներկայանալու ժամը:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել նույն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ այլ վստահված անձով:

Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:

Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից»:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Ա. Սահրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։