Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2022 թվականի N 1186-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1053-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանից հանել «, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ» բառերը.

2) որոշման 2-րդ կետում՝

ա. «3533.08» թիվը փոխարինել «3531.84» թվով,

բ. «327.58» թիվը փոխարինել «326.34» թվով.

3) որոշման 3-րդ կետում՝

ա. «ա» ենթակետում՝ «3533.08» թիվը փոխարինել «3531.84» թվով, իսկ «143.83» թիվը փոխարինել «143.10» թվով,

բ. «բ» ենթակետում՝ «340.61» թիվը փոխարինել «341.85» թվով.

4) որոշման N 4 հավելվածում`

ա. «Բնակավայրերի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

Բնակավայրերի 326.34 86.40 5.08

»,

բ. «23.98» թիվը փոխարինել «25.22» թվերով,

գ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« Ընդամենը 3531.84 143.10 341.85

».

5) որոշման N 6 հավելվածում՝

ա. 005-003-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով՝

« 005-003-01 0.14 փողոց, հրապ.

005-003-02 0.03 այլ հողեր

չմ

»,

բ. 215-001-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով՝

« 215-001-01 1.65 փողոց, հրապ.

215-001-02 0.11 այլ հողեր

չմ

»,

գ. 220-002-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

« 220-001-05 1.40 այլ հողեր

»,

դ. 220-003-01-ին և 220-003-02-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

ե. 784-001-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով՝

« 784-001-01 1.71 փողոց, հրապ.

784-001-02 0.01 այլ հողեր

չմ

»,

զ. «ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« Ընդամենը 326.34 48.53 1.95 6.41 21.23

».

6) որոշման N 7 հավելվածում`

ա. 220-001-04-րդ պարբերությունում «1.68» թիվը փոխարինել «0.28» թվով,

բ. 220-003-03-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`

« 220-003-01 2.06 հատուկ նշ. հող

220-003-02 0.58 հատուկ նշ. հող

»,

գ. «ընդամենը» պարբերությունում «23.98» թիվը փոխարինել «25.22» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։