Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605258

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 10-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49.2 -րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովըո որոշում է.

1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 1 հավելվածի:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը հավասարակողմ եռանկյուն է, կողմերի երկարությունը 30 մմ, կնիքի եզրագծով` նշված է «ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքներն ունեն քառանիշ համարներ, որոնց համարակալումը սկսվում է 0001 և ավարտվում 2000 թվանշանով:

2. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 2 հավելվածի:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 30 մմ տրամագծով, կնիքի եզրագծերով նշված են «Հայաստանի Հանրապետություն», «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կնիքները համարակալվում են Հանրապետության տարածքում կազմավորվող ընտրատարածքների թվին համապատասխան` N 1-ից մինչև N 41-ը ներառյալ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 3 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 20 մմ տրամագծով` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կնիքի եզրագծերով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 12-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/2-Ն և «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/3-Ն որոշումները:

5. Տեղամասային, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների գործող կնիքները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Ակտի պատկեր

0001-2000

Հավելված 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Ակտի պատկեր

D=30մմ

1-41

Հավելված 3

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Ակտի պատկեր

D=20մմ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։