Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ԳՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունվարի 2020 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա

ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ԳՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բելառուսի Հանրապետության տարածքում 2019 թվականի նոյեմբերի 1-ից սահմանված՝ հնդկաձավարի գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ՝ Բելառուսի Հանրապետության 2020 թվականի հունվարի 9-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում հնդկաձավարի գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 90 օրով՝ 2020 թվականի հունվարի 30-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ներառյալ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հունվարի 30-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։