Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՍԿ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-25-ից մինչև 2007-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 հուլիսի 2005 թ.

ք. Երևան N 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՍԿ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը (Հավելված 1):

2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտի և հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևերը (Հավելված 2-3):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 10/1-Ն, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» N 10/6-Ն որոշումները:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող ԵՎ հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաԵՎ այլ համայնքում հաշվառված քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ քաղաքացիների հաշվառման վայրի հասցեների:

2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:

3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

4. Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:

5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչություն կամ ոստիկանության համապատասխան բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայություն` քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ:

Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում՝ բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:

6. Համապետական ընտրությունների դեպքում համայնքի ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիներ:

Այս դեպքում քաղաքացին գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչություն կամ ոստիկանության համապատասխան բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայություն` իրեն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու համար:

7. Հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքը քաղաքացուն տրվում է դիմելուց հետո` երկօրյա ժամկետում:

Տեղեկանքը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր առաջ, քաղաքացին դիմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչություն կամ ոստիկանության համապատասխան բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայություն` իրեն այլ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկելու համար:

8. Քաղաքացուն, իր դիմումի համաձայն այլ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկելուց հետո նրան տրվում է տեղեկանք ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված լինելու և այդ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկանքը քաղաքացին ներկայացնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով՝ քվեարկությանը մասնակցելու համար:

Հավելված 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

__________________________________________

(նշվում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի անվանումը)

__________________________________________

Հ Ա Յ Տ

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու

Ես՝ _____________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

________________________________________________________________

Անձնագիր _______________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

____ ______________________ ___ թվականից առանց հաշվառման բնակվում եմ

_______________________________________________________________

(բնակության վայրի հասցեն)

_______________________________________________________________

Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________ համայնքի ընտրողների

ցուցակում:

Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:

ՀԱՅՏԱՏՈՒ _______________________ ___________________

(ազգանուն) (ստորագրություն)

____ _______________ 200 թվական

Հավելված 3

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին

(տրվում է միայն համապետական ընտրությունների ժամանակ)

Քաղ. _____________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

_____________________________________________________

Անձնագիր __________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

Հաշվառված _________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրի հասցեն)

________________________________________________

____ ________________ թ. հանվել է _______________________

(նշել համայնքի անվանումը)

համայնքի ընտրողների ցուցակից` իր դիմումի համաձայն:

ՀՀ ոստիկանության ______________________________

բաժնի (բաժանմունքի) անձնագրային

ծառայության պետ ______________________ ___________________

(ազգանուն) (ստորագրություն)

____ _______________ 200 թվական

______________________________________________________________

_____________________________________________________

(նշվում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի անվանումը)

_____________________________________________________

Հ Ա Յ Տ

______________________________________________________________

ընտրությունների

200 թ. ________ ___ -ի քվեարկությանը մասնակցելու համար, խնդրում են ինձ ընդգրկել

______________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և ընտրական տեղամասի համարը)

______________________________________________________________

ընտրողների ցուցակում:

Դիմող ________________________________ ________________

(ազգանուն, անուն, հայրանուն) (ստորագրություն)

___ _______________ 200 թվական

......................................................................................... կտրման գիծ ......................................

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

(Ներկայացվում է տեղամասային ընտրական հանձնաժողով)

Քաղ. _________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

Անձնագիր ____________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

Հանվել է հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկվել է _________________

մարզի __________________ թիվ ________ ընտրական տեղամասի ընտրողների

ցուցակում:

ՀՀ ոստիկանության___________________________________

բաժնի (բաժանմունքի) անձնագրային

ծառայության պետ ______________________ __________________

(ազգանուն) (ստորագրություն)

____ _______________ 200 թվական

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։