Հոդված 2
Հոդված 2
«Հորիզոն Եվրոպա» ծրագրում մասնակցության կարգն ու պայմանները
1. Հայաստանը կմասնակցի «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ «Մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետութան և Եվրոպական միության միջև Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների մասին շրջանակային համաձայնագրի մասին Արձանագրությամբ սահմանված կարգի, ինչպես նաև սույն Համաձայնագրով սահմանվող կարգի և պայմանների, սույն Համաձայնագրի Հոդված 1-ում թվարկված իրավական ակտերի, ինչպես նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացմանն առնչվող ցանկացած այլ կանոններին համաձայն` հիմք ընդունելով դրանց ամենավերջին լրամշակված տեքստերը:
2. Եթե այլ բան նախատեսված չէ սույն Հոդվածի 1-ին կետում հիշատակված կարգում և պայմաններում, այդ թվում` 2021/695/ԵՄ կանոնակարգի 22-րդ Հոդվածի 5-րդ կետի կիրառման դեպքում, Հայաստանում հիմնված իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի անուղղակի գործողություններին Եվրոպական միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար նախատեսված համարժեք պայմաններով՝ հաշվի առնելով Եվրոպական միության սահմանափակող միջոցները.7:
3. Նախքան 2021/695/ԵՄ կանոնակարգի 22-րդ Հոդվածի 5-րդ կետի շրջանակներում Եվրոպական միության ռազմավարական ակտիվների, շահերի, ինքնավարության կամ անվտանգության հետ առնչող գործողություններին Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումների մասնակցության հնարավորության հարցի վերաբերյալ որոշում կայացնելը, Հանձնաժողովը կարող է պահանջել հետևյալ հատուկ տեղեկատվությունը կամ հավաստիացումները.
ա) տեղեկատվություն առ այն, թե արդյոք Եվրոպական միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումները փոխադարձ հասանելիություն ունեն կամ կունենան Հայաստանում գործող «Հորիզոն Եվրոպա» գործողությանը համարժեք և նախատեսվող ծրագրերին,
բ) տեղեկատվություն առ այն, թե արդյոք Հայաստանն ունի ներդրումների ուսումնասիրման ազգային մեխանիզմ և հավաստիացում առ այն, որ Հայաստանի իշխանությունները կզեկուցեն և կխորհրդակցեն Հանձնաժողովի հետ այն բոլոր հնարավոր դեպքերի մասին, երբ այդպիսի մեխանիզմի կիրառմամբ տեղեկացել են նախատեսվող օտարերկրյա ներդրումների կամ դրանց տնօրինման մասին այնպիսի կազմավորման կողմից, որը հիմնադրվել կամ կառավարվում է Հայաստանից դուրս գտնվող հայաստանյան իրավաբանական կազմավորման կողմից, որը ստացել է «Հորիզոն Եվրոպա»-ի ֆինանսավորում Եվրոպական միության ռազմավարական ակտիվների, շահերի, ինքնավարության կամ անվտանգության հետ կապված գործողությունների համար, այն պայմանով, որ Հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի Հայաստանում հիմնադրված համապատասխան իրավաբանական անձանց ցանկը՝ այդ կազմավորումների հետ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրումից հետո. և
գ) հավաստիացումներ առ այն, որ Հայաստանում հիմնադրված կազմավորումների կողմից վերոնշյալ գործողությունների արդյունքում մշակված որևէ արդյունք, տեխնոլոգիա, ծառայություն և ապրանք չի ենթարկվի սահմանափակումների ԵՄ անդամ պետություններ արտահանման համար՝ գործողության ընթացքում և գործողության ավարտից չորս տարի հետո: Հայաստանը, տարեկան կտրվածքով, գործողության ընթացքում և գործողության ավարտից հետո չորս տարի շարունակ կտրամադրի արտահանման համար ազգային սահմանափակումների ենթակա օբյեկտների լրամշակված ցանկը:
4. Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել Միացյալ հետազոտական կենտրոնի (ՄՀԿ) կողմից իրականացվող ծրագրերին՝ Եվրոպական միության անդամ պետություններում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար կիրառելի պայմաններով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ են սահմանափակումներ` սույն Հոդվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող մասնակցության շրջանակի համապատասխանությունն ապահովելու համար:
5. Եթե Եվրոպական միությունն իրականացնում է «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի 185-րդ և 187-րդ հոդվածների կիրառմամբ, Հայաստանը և Հայաստանի իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել այդ դրույթների հիման վրա ստեղծված իրավաբանական կառույցներին` համաձայն Եվրոպական միության իրավական ակտերի, որոնք ընդունվել կամ ընդունվելու են այդ կառույցների ստեղծման համար:
6. Հայաստանի ներկայացուցիչներին թույլատրվում է որպես դիտորդներ մասնակցել 2021/764/ԵՄ որոշման 14-րդ հոդվածում նշված կոմիտեում` առանց քվեարկելու իրավունքի և այն դեպքերում, երբ քննարկվող հարցերը վերաբերում են Հայաստանին:
Քվերակության ժամանակ կոմիտեները նիստերը կանցկացնեն առանց Հայաստանի ներկայացուցչի ներկայության: Հայաստանը կտեղեկացվի արդյունքերի մասին:
Այս պարբերության մեջ նշված մասնակցությունը, ինչպես նաև տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ընթացակարգերը, կիրականացվեն Եվրոպական միության անդամ պետությունների համար նախատեսված ձևաչափին համաձայն:
7. Եվրոպական հետազոտական տարածքի հարցերով Կոմիտեում և դրա ենթախմբերում Հայաստանի ներկայացուցչության ու մասնակցության ձևաչափը կսահմանվի Եվրոպական Միությանն ասոցացված պետությունների համար նախատեսված ձևաչափի համաձայն:
8. Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք ունեն մանակցելու ՄՀԿ կառավարիչների խորհրդի աշխատանքներին՝ առանց քվեարկելու իրավունքի: Համաձայն այս պայմանի՝ նշված մասնակցության՝ ներառյալ ելույթի, Հայաստանին վերաբերող տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ընթացակարգի ձևաչափը կսահմանվեն համաձայն Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար նախատեսված ձևաչափի:
9. Հայաստանը կարող է մասնակցել Եվրոպական հետազոտական ենթակառուցվածքների կոնսորցիումին (ԵՀԵԿ)` Խորհրդի 723/2009/ԵՄ.8 կանոնակարգի ամենավերջին լրամշակված տեքստի և ԵՀԵԿ-ը հիմնադրող իրավական ակտի համաձայն:
10. 2021/764/ԵՄ որոշման 14-րդ հոդվածում նշված կոմիտեի աշխատանքներին կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացմանն առնչվող այլ հանդիպումներին որպես դիտորդներ մասնակցող Հայաստանի ներկայացուցիչների և փորձագետների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը կփոխհատուցվեն Եվրոպական միության կողմից՝ համաձայն Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար գործող ընթացակարգերի:
11. Կողմերը, գործող կանոնակարգերի շրջանակներում, կներդնեն բոլոր ջանքերը սույն Համաձայնագրով նախատեսված գործողություններին մասնակցող գիտնականների ազատ տեղաշարժը և կեցությունն ապահովելու, ինչպես նաև այդ գործողությունների համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար:
12. Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանում գնված կամ Հայաստան ներմուծված ապրանքներն ու ծառայությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի դրամաշնորհային համաձայնագրերի և (կամ) գործունեության իրականացման համար կնքված պայմանագրերով, ազատվեն Հայաստանում գործող մաքսատուրքերից, ներմուծման տուրքերից և այլ հարկային վճարներից, ներառյալ ԱԱՀ-ից: