Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԱՎԵՆՈՒ ՅՈՒՂԻ ՄՈՆՈԿԱՐԲՈՆԱՅԻՆ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 160 քաղ. Մոսկվա

ԱՐՄԱՎԵՆՈՒ ՅՈՒՂԻ ՄՈՆՈԿԱՐԲՈՆԱՅԻՆ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հիդրոլիզով, թորմամբ և ջրածնավորմամբ արմավենու յուղից ստացված՝ կապող նյութի (կրիչ)՝ սիլիցիումի երկօքսիդ կամ բենտոնիտ, վրա փոշիացրած՝ արմավենու յուղի մոնոկարբոնային ճարպաթթուների (հիմնականում պալմիտինաթթվի և ստեարինաթթվի) խառնուրդները՝ բուրավետիչի հնարավոր ավելացմամբ՝ հատիկավորված (գրանուլացված) փոշու տեսքով ներկայացված և կենդանիների կերի մեջ ավելացնելու համար նախատեսված, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3823 ապրանքային դիրքում։

2. Հիդրոլիզով, թորմամբ և ջրածնավորմամբ արմավենու յուղից ստացված՝ արմավենու յուղի մոնոկարբոնային ճարպաթթուների (հիմնականում պալմիտինաթթվի և օլեինաթթվի) խառնուրդները՝ լեցիտինի ավելացմամբ՝ հատիկավորված (գրանուլացված) փոշու տեսքով ներկայացված և կենդանիների կերի մեջ ավելացնելու համար նախատեսված, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2309 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։