Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգվող ապրանքները, բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի ու ածուխի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքներ), Հայաստանի Հանրապետություն մատակարարելու մասով։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների մատակարարման ոլորտում Կողմերի միջև համագործակցությունը հիմնվում է փոխադարձ շահերի պաշտպանության վրա և չպետք է վնասի Կողմերի պետություններից յուրաքանչյուրի շահերին։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքները ենթակա են Կողմերի կողմից մաքսային հայտարարագրման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 43-րդ գլխին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։