Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՏԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏՆԵՐ

1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարած վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները, ինչպես նաև անուիտետները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. «Անուիտետ» եզրույթը նշանակում է՝ սահմանված գումար, որը ենթակա է պարբերաբար վճարման սահմանված ժամկետներում ամբողջ կյանքի ընթացքում կամ որոշակի կամ սահմանված ժամանակահատվածում՝ դրամով կամ դրամական արտահայտությամբ համարժեք և պարտավորությանը համապատասխան ամբողջական փոխհատուցում:

ՀՈԴՎԱԾ 18

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա տեղական կառավարման մարմնի կողմից այդ Պայմանավորվող պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված` կենսաթոշակից տարբերվող աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի վարձատրությունը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում, և ֆիզիկական անձը համարվում է այդ Պետության ռեզիդենտ, որը՝

- այդ Պետության քաղաքացի է, կամ

- չի դարձել այդ Պետության ռեզիդենտ միայն ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Պայմանավորվող պետության կամ նրա տեղական կառավարման մարմնի կողմից կամ նրանց ստեղծած հիմնադրամների կողմից այդ Պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված ցանկացած կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտն ու քաղաքացին:

3. Սույն Համաձայնագրի 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող կողմի պետության կամ նրա տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վճարվող աշխատավարձի և համանման այլ վարձատրությունների, ինչպես նաև կենսաթոշակների նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 19

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պայմանավորվող պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պայմանավորվող պետությունում իր ապրելու, կրթության կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից՝ պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պայմանավորվող կողմի պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

ՀՈԴՎԱԾ 20

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված եկամտի տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացվող եկամտից տարբերվող այլ եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, առևտրային գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ ստացվում է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տեսակները նույնպես կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

ՀՈԴՎԱԾ 21

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

1. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը նշված Պետությունը թույլ է տալիս այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել մյուս Պետությունում եկամտից վճարված հարկի գումարին համարժեք գումար:

Այդպիսի նվազեցումները ամեն դեպքում չպետք է գերազանցեն մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում` կախված հանգամանքներից:

2. Սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան՝ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտն այդ Պետությունում ազատված է հարկումից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը:

ՀՈԴՎԱԾ 22

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց նույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պայմանավորվող պետության ազգային անձինք՝ մասնավորապես կապված ռեզիդենտության հետ: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին՝ սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ համարվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որոնց ենթակա են այդ Պայմանավորվող պետությունների ազգային անձինք նույն պայմանների դեպքում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պայմանավորվող պետությունում, քան այդ մյուս Պայմանավորվող պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումն է: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող, որ նա մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով տրամադրել այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրի, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես կնվազեցվեին, եթե դրանք վճարվեին առաջինը նշված Պետության ռեզիդենտին:

ՀՈԴՎԱԾ 23

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին՝ ուսումնասիրության համար, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է: Դիմումը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:

2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված, և եթե նա չի կարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառելու սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կատարվի՝ անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության մեջ առկա ցանկացած ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կձգտեն փոխադարձ համաձայնությամբ լուծել բոլոր դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, կարող են անմիջական կապ հաստատել իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով:

ՀՈԴՎԱԾ 24

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կամ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության կիրառման համար փոխանակում են հարկերին վերաբերող տեղեկություններ այն չափով, որը չի հակասում սույն Համաձայնագրի դրույթներին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն հոդվածի 1-ին կետի դրույթի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի, ինչպես այդ պետության ներքին օրենսդրության համապատասխան ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) տրամադրել տեղեկություններ, որոնք հասանելի չեն իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկություններ, որոնք կբացահայտեն որևէ արտադրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ՝ տեղեկություններ, որոնց բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

4. Եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն հոդվածի համաձայն, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկությունների ձեռք բերման իր տրամադրության տակ եղած միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկությունները նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պայմանավորվող պետությունն իր հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ նշված պարտավորությունը սույն հոդվածի 3-րդ կետով ենթարկվում է սահմանափակման, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն՝ մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկությունների նկատմամբ հետաքրքրություն:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկություններին տիրապետում է բանկ, այլ ֆինանսական հաստատություն, նշանակված անձ կամ գործակալությունում աշխատող կամ վստահված անձ, կամ՝ որ այն վերաբերում է անձի սեփական շահերին:

ՀՈԴՎԱԾ 25

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների անդամներին միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունները:

ՀՈԴՎԱԾ 26

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Պայմանավորվող պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են արձանագրություններով կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կդառնան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 27-րդ հոդվածին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 27

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետությունների կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:

2. Սույն Համաձայնագրի դրույթները գործում են`

ա) վճարման աղբյուրից գանձվող հարկերի առնչությամբ, որոնք վճարվել կամ հաշվարկվել են օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվանից.

բ) այլ հարկերի առնչությամբ` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող օրացուցային տարվա համար:

ՀՈԴՎԱԾ 28

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից դրա գործողության դադարեցումը:

2. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ներկայացնելով սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը՝

ա) վճարման աղբյուրից գանձվող հարկերի առնչությամբ, որոնք վճարվել կամ հաշվարկվել են օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո` դադարեցման մասին ծանուցագիրը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից, և

բ) այլ հարկերի առնչությամբ` ծանուցագիրը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային առաջին տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Չոլպոն-Աթա քաղաքում, 2019 թվականի օգոստոսի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ղրղզերեն և ռուսերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։