ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի թիվ 52 քաղ. Մինսկ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 2 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 2 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Է. Ասրանդիև Ա. Օվերչուկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի թիվ քաղ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 2 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու մասին» թիվ 2 կարգադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1. Սահմանել, որ սույն կարգադրության 1-ին կետում նշված խորհրդակցությունները նախաձեռնվում են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող անդամ պետության կողմից, կազմակերպվում և անցկացվում են ըստ անհրաժեշտության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, խորհրդակցության օրակարգի նախագիծը ձևավորվում է անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության մարմինների առաջարկների հիման վրա:»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: