Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 805 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 2003-03-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-03-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2000 թվականի N 1153

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 805 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.97 թ. հրամանագրով և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու նպատակով`

1. Երևանի քաղաքապետի 1998 թ. հոկտեմբերի 13-ի «Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտային սպասարկումներ կատարել ցանկացող տնտեսվարող սուբյեկտների ընտրության մրցութային կարգը և վերգետնյա ուղևորատար տրանսպորտային երթուղիների ցանցը հաստատելու մասին» N 805 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1.1. Որոշման հավելված 3-ի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ`

- նախատեսված և ապահովված լինեն վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգումը և շարժակազմի նախաերթային տեխզննումը:

1.2. Հավելված 4-ի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

- մասնակցության վճարի չափը կազմում է 5000 դրամ, իսկ մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր միավոր շարժակազմի համար 1000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության (Ա. Զաքարյան) վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

12 հոկտեմբերի 2000 թ.

Պետական գրանցման թիվ 50000114

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։