Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 50003054

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

22 հունվարի 2003 թ.

ք. Երևան N 96-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով.

1. ՈՒժը կորցրած ճանաչել.

1.1 Երևանի քաղաքապետի 1998թ. հոկտեմբերի 13-ի «Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտային սպասարկումներ կատարել ցանկացող տնտեսավորող սուբյեկտների ընտրության մրցութային կարգը և վերգետնյա ուղևորատար տրանսպորտային երթուղիների ցանցը հաստատելու մասին» հ. 805 որոշումը։

1.2 Երևանի քաղաքապետի 1998թ. հոկտեմբերի 14-ի «Երևան քաղաքում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգը հաստատելու մասին» հ. 812 որոշումը։

1.3 Երևանի քաղաքապետի 2000թ. օգոստոսի 31-ի «Երևանի քաղաքապետի 1998թ. հոկտեմբերի 13-ի հ. 805 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» հ. 1153 որոշումը։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը (Ա. Սարգսյան)՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գերատեսչական նորմատիվ ակտերի ուժը կորցրած ճանաչելու մասին գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական (Ա. Սարգսյան) և տրանսպորտի (Ա. Բարսեղյան) վարչությունների վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդանյանի վրա։

Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։