ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1284-Ա
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված Երևան քաղաքի վարչական տարածքում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և տեխնիկական այլ միջոցները հետ վերցնել և նվիրել Երևան համայնքին՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և նվիրատվության մասին պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
18.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
օգոստոսի 18-ի N 1284-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
1. Լուսացուցային օբյեկտներ
Կարգավորվող խաչմերուկներ 187
«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող 15
Դեղին թարթող տեսակի 48
Ընդամենը 250
2. Ճանապարհային նշաններ
Շահագործման ենթակա 6685
Շահագործման համար ոչ պիտանի 1658
Ընդամենը 8343
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
18.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ