Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2022 թվականի N 1292-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 5 միավոր «Տոյոտա Կորոլլա» մակնիշի տրանսպորտային միջոցները՝ 36 370 000 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանը վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1292-Ա որոշման

ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Նույնականացման համարը Թողարկման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը

1. Տոյոտա Կորոլլա 689 II 01 JTDBZ42E70J020917 2008 թ. 6 800 000

2. Տոյոտա Կորոլլա 595 II 01 JTDBZ42E20J016290 2008 թ. 6 800 000

3. Տոյոտա Կորոլլա 635 II 01 JTDBZ42E60J018690 2008 թ. 6 800 000

4. Տոյոտա Կորոլլա 604 II 01 JTNBV58E703538003 2009 թ. 7 300 000

5. Տոյոտա Կորոլլա 758 II 01 JTDBR42E60J015112 2009 թ. 8 670 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։