Հոդված 8
Հոդված 8
Սույն համաձայնագրի իրականացման նպատակով յուրաքանչյուր Կողմ սահմանում է լիազորված մարմին (մարմիններ), ինչի մասին տեղեկացնում է ավանդապահին՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցման հետ միաժամանակ։
Լիազորված մարմնի (մարմինների) անվանման փոփոխության դեպքում համապատասխան Կողմը 30 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ավանդապահին:
Ավանդապահը սույն համաձայնագրի մասնակից պետությունների կառավարություններին սահմանված կարգով տեղեկացնում է Կողմերի լիազորված մարմինների մասին։