Հոդված 2
Հոդված 2
Սույն համաձայնագրում օգտագործվում են հետևյալ եզրույթները՝
Կողմերի լիազորված մարմիններ՝ Կողմերի կողմից սահմանվող՝ սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ.
Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպություններ և մարմիններ՝ Կողմերի պետական մարմիններ և (կամ) այլ կազմակերպություններ, որոնց իրավասությանն է վերապահված բնակչության զբաղվածությանն աջակցելուն, գործազրկության մակարդակի նվազեցմանն ու աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերի լուծմանն ուղղված միջոցների, ծրագրերի և ծառայությունների իրականացումը։