Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով՝

աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծում.

Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպությունների ու մարմինների կողմից իրականացվող՝ բնակչության զբաղվածության խնդիրների լուծմանն ու աշխատանքային միգրացիայի կարգավորմանն ուղղված միջոցների, ծրագրերի և ծառայությունների արդյունավետության բարձրացում.

հաղորդակցական արգելքների վերացում, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների աշխատավոր միգրանտներին աշխատանքի տեղավորման պետության լեզվի, պատմության, մշակույթի և իրավունքի հիմունքների ու առանձնահատկությունների ուսուցման ծրագրեր մշակելու միջոցով.

միջազգային, այդ թվում՝ «Ուորլդսքիլլս» (WorldSkills) ստանդարտներով գործնական կողմնորոշմամբ կարճատև ուսուցման ծրագրերի մշակում և իրականացում.

միջազգային, այդ թվում՝ «Ուորլդսքիլլս» մեթոդիկաներով իրավասության անկախ գնահատման արդյունքներով իրավասությունների փոխադարձ ճանաչման համակարգի ստեղծում.

աշխատանքի որոնման հետ կապված դժվարություններ ունեցող բնակչության առանձին խմբերին, այդ թվում՝ երիտասարդներին, սահմանափակ հնարավորություններով անձանց, կանանց, նախակենսաթոշակային տարիքի անձանց, ազատազրկման վայրերից ազատված անձանց աշխատանքի տեղավորման համար հնարավորությունների ընդլայնում.

աշխատանքային ռեսուրսների շարժունության բարձրացում.

տեղեկատվական համակարգերի զարգացում և ինտեգրում.

ոչ ֆորմալ զբաղվածության նվազեցում.

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ԱՊՀ մասնակից պետություններից աշխատավոր միգրանտների կազմակերպված հավաքագրման ու ներգրավման համակարգի զարգացում և ներդնում.

անօրինական, այդ թվում՝ աշխատավոր միգրանտների կողմից իրականացվող աշխատանքային գործունեությանը հակազդեցություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։