Հոդված 5
Հոդված 5
Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ձևերով՝
սույն համաձայնագրի առարկային վերաբերող հարցերով փոխադարձ խորհրդատվությունների անցկացում և տեղեկատվության փոխադարձ փոխանակում.
սույն համաձայնագրի առարկային վերաբերող հարցերով խորհրդակցությունների, համաժողովների և այլ համատեղ միջոցառումների պլանավորում և անցկացում.
սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի փոխգործակցության արդյունավետությունն ու զարգացումն ապահովող ազգային տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորմանը և զբաղվածությանն աջակցելու հարցերով տեղեկատվական պորտալների ստեղծում և զարգացում.
Կողմերի կողմից ստեղծվող աշխատանքային խմբերին (հանձնաժողովներին) մասնակցություն.
սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը չհակասող այլ ձևերով, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է անմիջականորեն իրականացվել Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպությունների և մարմինների միջև։
Սույն համաձայնագիրն իրականացնելիս Կողմերը պահպանում են գործնական շփումները և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կողմերի փոխգործակցության արդյունավետությունն ու զարգացումն ապահովելու համար։
Սույն համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին փոխգործակցության այլ ուղղություններ և ձևեր սահմանելիս ու զարգացնելիս։