Հոդված 7
Հոդված 7
Կողմերն իրականացնում են համագործակցություն թանգարանային աշխատողների, այդ թվում՝ հաշվառման և պահպանման գործունեության, էքսպոզիցիոն-ցուցահանդեսային գործունեության, էքսկուրսիոն, մշակութային ու լուսաբանման գործունեության գծով մասնագետների՝
թանգարանային առարկաների ռեստավրացիայի և պահպանման ոլորտում վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև միջթանգարանային ստաժավորումների, թանգարանային գործունեության հիմնական ուղղություններով վարպետության դասերի կազմակերպման, սույն համաձայնագրի մասնակից պետությունների առաջատար թանգարանային կենտրոններում հեռավար ուսուցման համար պայմանների ու տեխնիկական հնարավորությունների ստեղծման գործում։