Հոդված 17
Հոդված 17
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։
Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝
[ստորագրություն] վերապահումով [ստորագրություն]
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության կառավարության կողմից՝
[ստորագրություն] հատուկ կարծիք [ստորագրություն]
Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝ Թուրքմենստանի կառավարության կողմից՝
[ստորագրություն] [ստորագրություն]
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից Ուզբեկստանի Հանրապետության կառավարության կողմից՝
[ստորագրություն] [ստորագրություն]
Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ուկրաինայի կառավարության կողմից՝
[ստորագրություն]
Մոլդովայի Հանրապետության կառավարության կողմից՝
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» 2019 թվականի մայիսի 31-ի համաձայնագրի
1. Բացառությամբ նախաբանի հինգերորդ պարբերության մեջ «(2011 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրության խմբագրությամբ), «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին» 2005 թվականի օգոստոսի 26-ի համաձայնագրի» արտահայտության, ինչպես նաև համաձայնագրի 2-րդ և 10-րդ հոդվածների։
2. Ադրբեջանի Հանրապետությունը կմասնակցի Համաձայնագրին՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան։
3. Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում իրականացվող գործունեության նկատմամբ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ազատել դրանք և ամբողջությամբ չի վերացրել ագրեսիայի հետևանքները։
Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում պատմամշակութային ու ճարտարապետական ժառանգության ոչնչացման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։»
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ՝
[ստորագրություն] Նովրուզ Մամեդով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վերապահում ներկայացնելու առնչությամբ
Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վերապահում ներկայացնելու առնչությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն աղավաղված է, հայկական կողմն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկական զտումների քաղաքականության իրականացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծման արդյունք է։ Ադրբեջանի Հանրապետությունը կրում է ամբողջ պատասխանատվությունը հայկական մշակութային ժառանգության ամբողջական վերացմանն ուղղված՝ տասնամյակներ շարունակ իրականացվող քաղաքականության համար, որի արդյունքներից մեկն էլ Հին Ջուղայի (Նախիջևան) հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերի ու տապանաքարերի վերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի կիրառի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները՝ մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը»։
[ստորագրություն]
Փոխվարչապետ
Մ. Գրիգորյան