Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՔՈՐՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 04-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002701 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

04 մայիսի 2022 թ. N 1906-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՔՈՐՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 04-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002701 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Հրաչյա Ալեքսանյանի կողմից 2022 թվականի ապրիլի 27-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «ՔՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի մարտի 04-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002701 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` մարզ Արմավիր, համայնք Արմավիր ք. Ե. Չարենցի փողոց 36 շենք, 3 տարածք հասցեից տեղափոխել մարզ Արմավիր, համայնք Արմավիր Արմավիր ք. Երևանյան փողոց 21/4 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Հրաչյա Ալեքսանյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։