Հոդված 2. Օրենքի 119-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
Հոդված 2. Օրենքի 119-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Հանձնաժողովն իրավունք ունի համագործակցելու պետական այլ մարմինների և ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաև նման տեղեկություններ ստանալուն աջակցելը:
Հանձնաժողովն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու հիշյալ պետական մարմիններին և կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը, և այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով:
Նման համագործակցության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մասնակցելու դրանց, մասնավորապես, ստորագրելու հուշագրեր և այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»: